Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անորոշության խնդիրը բնորոշ է Հայաստանի քաղաքական դաշտին, եւ ասել, թե միայն ՀԱԿ-ն ու իշխանությունները չգիտեն, թե ինչ պետք է անեն, իսկ մյուսները դա շատ լավ գիտեն, սխալ կլինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ վախենում են պոտենցիալ ռիսկեր պարունակող քայլեր անել»,- նշեց նա` հավելելով, որ երկիրը բավական ծանր վիճակում է, եւ այս պայմաններում պասիվ դիրքորոշումներն իր համար մտահոգիչ են:
Խոսելով երրորդ ուժի անհրաժեշտության մասին` քաղաքագետը նշեց, որ հասարակության մեջ առկա է անբավարարվածության կոմպլեքս: Ըստ նրա` այսօր պայքարն ընթանում է գործող նախագահի եւ նախկին երկու նախագահների միջեւ, եւ չի բացառվում, որ այդ գործընթացի արդյունքում չորրորդ գործոն ի հայտ գա:
«Ես, իհարկե, չէի պնդի, որ կա երեք ուժերի կենտրոն, եւ մարդիկ պիտի ընտրություն կատարեն այդ երեքի միջեւ: Բայցեւ չեմ հերքում, որ այս պահի դրությամբ հասարակական գիտակցության մեջ քննարկումները գնում են միայն այդ երեք ուղղության շուրջ. կա գործող նախագահ եւ նրա շուրջ կոնսոլիդացված որոշակի թիմ, եւ կան թիմեր երկու նախկին նախագահների շուրջ, որոնցից մեկը գործում է հրապարակային, մյուսը` ոչ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը: