Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հիպոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագրի մասին օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խիստ մտահոգել է կառուցապատող ընկերություններին:
Կհիշեք՝ 2016 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այս փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից։ Այսինքն՝ քաղաքացին վճարում է եկամտային հարկ, եւ այս փոփոխության շնորհիվ` վճարած հարկն ուղղվում է ոչ թե պետբյուջե, այլ վարկի մարմանը։
Հիմա պարզվում է՝ կառավարությունը քննարկում է այն կանգնեցնել (իհարկե, եթե որոշում կայացվի կանգնեցնել ծրագիրը, ապա այն չի տարածվի օգտվողների վրա): Բայց, մյուս կողմից, անորոշության մեջ են հայտնվել կառուցապատող ընկերությունները. չէ՞ որ հենց այս փոփոխությունը նպաստեց Հայաստանում շինարարության ոլորտի զարգացմանը։
Արդյունքում ոչ միայն շինարարությունը սկսեց աճել, այլեւ ՀՀ շատ քաղաքացիներ այս ծրագրի միջոցով դարձան բնակարանատեր, եւ ամենաորոշիչ գործոնը եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հնարավորությունն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։