Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Haberturk լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ առկա լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա:
Մեջլիսում քննարկման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին խոսելիս նա նշել է, որ լարվածությունը պետք է նվազեցնել, վիրավորական արտահայտություններից խուսափել:
Բահչելին ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել:
Նշենք, որ ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ: Սահմանադրական փոփոխություններով` նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի: