Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների գործողություններին: Հիշեցնենք, որ «Ոչ»-ի կողմնակիցները երեկ Երևանում հանրահավաք էին կազմակերպել:
«Ոչ»-ի կողմնակիցներին ոչինչ չի հաջողվի, որովհետև նրանք ունեն մեկ պարզ հաշվարկ՝ հասարակությունն ունի դժգոհություններ, դրանց վրա պետք է կառուցել հակաիշխանական տրամադրություն ու գնալ հետևյալ բանաձևով` «Իշխանությունն առաջակում է սահմանադրական փոփոխություններ, ուրեմն դա վատն է»: Բայց մենք գործ ունենք երկրի ապագայի կառավարման, ոչ թե հասարակություն-իշխանություն հարաբերությունների հետ: Հետևաբար, «Ոչ»-ի գործողությունները գտնվում են մարգինալ, ոչ ռացիոնալ, անհեռանկարային դաշտում»,- ասաց Արտակ Զաքարյանը` հավելելով, որ «ոչ»-ը նշանակում է մնալ նույն տեղում, ապագայում ևս բոլոր խնդիրները բարդել իշխանության վրա, իսկ «այո»-ն նշանակում է ապագայի համար ունենալ հնարավորություններ:
Ըստ պատգամավորի՝ մեկ ամիս անց ակտիվ գործողություններ սկսելը «ոչ» քարոզող քաղաքական ուժերի կողմից պայմանավորված է նրանով, որ նրանք անելիք չունեն, մեկ ամիս շարունակ հասարակությանը պետք է ասեն այն, ինչը հնարավոր է ասել 10 րոպեում, մինչդեռ՝ «Այո»-ն մեծ ծավալի աշխատանք ունի անելու, որովհետև հասարակությանը պետք է ներկայացնեն հսկայական ծավալի փոփոխությունները:
«Նրանք կփորձեն անհնազանդության կոչերի միջոցով փողոցում հավաքել մարդկանց ու բոյկոտել հանրաքվեն, բայց այդ դեպքում նրանք, բնականաբար, խնդիր կունենան օրենքի հետ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ պատգամավորի՝ եթե որոշ ուժեր իրենց համարում են քաղաքական ուժ, ապա տարօրինակ է, որ նրանք կողմ են կիսանախագահական կառավարման համակարգին և դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին:
Այն հարցին, թե իշխանության վերարտադրությանը կամ իշխանության մնալուն նպաստում է գործո՞ղ Սահմանադրությունը, թե՞ առաջարկվող Սահմանադրությունը, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Գործող Սահմանադրությունը»: