|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլում ցուցադրեց իր արդյունավետությունը. կարծիք է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` ելույթ ունենալով այսօր Եվրախորհրդարանում անցկացվող` Ղարաբաղյան հարցով լսումների ժամանակ:
«ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը բավական ճկուն է եւ ունակ արագ արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին»,- ասել է նա:
Խոսելով համանախագահների աշխատանքի արդյունավետության մասին` Բրադկեն հայտարարել է. «Կարեւորը, որ մեզ հաջողվեց, նոր պատերազմից խուսափելն էր»:
Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն համարում է, որ Եվրամիությունը հակամարտության կարգավորման գործում վճռական դեր ունի, «նվազագույնը` երկու երկրների քաղաքացիական հասարակություններին նախապատրաստելը»:
Նա նաեւ հայտարարել է, որ եթե հիմնարար սկզբունքները մոտ ժամանակներս չընդունվեն, համանախագահները ստիպված կլինեն նոր հայեցակարգով հանդես գալ: