կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 16:05
Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունները քաղաքական մենաշնորհը նվազեցնելու հնարավորություն են տալիս

Սահմանադրական փոփոխությունները քաղաքական մենաշնորհը նվազեցնելու հնարավորություն են տալիս

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, թե ո՞րն է այն դրույթը, որը թույլ չի տալիս քաղաքական մենաշնորհ: Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե կառավարման մոդելի փոփոխությունն ինչքանով է երաշխավորում, որ կլուծվեն սոցիալական, տնտեսական հարցերը: Բաից այդ` արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները կնպաստեն կուսակցությունների կայացմանը, որովհետև Հայաստանում շատ կան ոչ միայն փոքր կուսակցություններ, այլ նաև մարդ-կուսակցություններ:

Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ որևէ քաղաքական համակարգ` լինի նախագահական, թե` կիսանախագահական կամ խորհրդարանական, չի կարող լուծել քաղաքական մենաշնորհի խնդիրը: «Ամեն ինչ կախված է տվյալ համակարգի ու տվյալ երկրի առանձնահատկություններից: Այն համակարգը, որն առաջարկվում է սահմանադրական փոփոխությունների այս նախագծով, ինստիտուցիոնալ առումով, շատ ավելի լայն հնարավորությւոններ է ստեղծում, որ այդ քաղաքական մենաշնորհը ավելի քիչ լինի, քան` գործող Սահմանադրությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սոցիալակա,ն տնտեսական հարցերի լուծմանը, Վարդան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ դա բացասական հարց է: «Քաղաքական համակարգը պետք է լինի այնպիսին, որ սոցիալական խնդիրները կարողանա լուծել, իսկ չլուծելու դեպքում էլ պատասխանատվության ենթարկվի այդ քաղաքական իշխանությունը: Սահմանադրական իրավունքը կարող է ստեղծել դրական գործոններ ու խթանող մեխանիզմներ, որ սոցիալական ու տնտեսական հարցերը լուծվեն: Այլ լծակներ սահմանադրական իրավունքը չունի»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է մարդ-կուսակցություններին, ապա, ըստ նրա, դրանք կվերանան այն ժամանակ, երբ քաղաքական կուսակցությունները ունենան մեծ դերակատարություն ու ներկայացնեն ժողովրդի կամքը: Քանի դեռ դա չկա, մարդ- կուսակցությունները գոյություն են ունենալու: