Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Դաշնակցությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ, հրավիրել էր քննարկում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին, որին հրավիրված էին ՀՅԴ քաղաքական գործիչներ, փորձագետներ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ շահագրգռված է եղել սահմանադրական փոփոխություններով, որովհետև համարում է, որ դրանք անհրաժեշտ են, եթե բավարարում են մի շարք կարևոր պայմանների:
«Մենք համարում ենք, որ գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն, այն պետք է բարեփոխվի, որ ունենանք սահմանադրական կարգ, ստեղծենք համապատասխան իրավական դաշտ, որով էլ կլուծվեն մի շարք կարևոր հարցեր՝ արդեն Սահմանադրության օգնությամբ: Սահմանադրությունը ոչ թե պասիվ, այլ ակտիվ փաստաթուղթ է, որը պետք է կյանքի կոչվի ու իրականացվի»,- ասաց Արմեն Ռուստամյան՝ՙ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումները լուրջ քայլ են իշխանության մեջ բալանսավորում ապահովելու համար, խորհրդարանի դերի բարձրացման համար:
Նա շեշտեց, որ Դաշնակցությունը կարևորում է հատկապես կառավարման համակարգի փոփոխությունը, որով էլ պայմանավորված կլինեն շատ խորքային փոփոխություններ: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ այսօր խնդիր կա՝ փոխելու կառավարման համակարգը դեպի խորհրդարանական կառավարում, իշխանության հավասարակշռում, իշխանության ապակենտրոնացում և իշխանության թևերի միջև զսպման ու հակակշիռների մեխանիզմների ապահովում:
«Քանի դեռ պատրաստ չէ սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը, մենք պետք է կարողանանք մեր մոտեցումները համադրել ու հանգել փոխըմբռնելի տարբերակի: Սահմանադրական փոփոխությունները իմաստ կունենան, եթե դրանք բերեն խորհրդարանական կառավարման համակարգի: Խորհրդարանական կառավարման համակարգը նույնպես բազմաթիվ ձևեր ունի, և պետք է ընտրել այն տարբերակը, որը կհամապատասխանի Հայաստանին»,- ասաց Արմեն Ռուստամյանը: