Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տևական ժամանակ է, ինչ ակտիվորեն խոսակցություններ են տարածվում, թե պայքար է գնում ՀՀԿ կանանց ցուցակը գլխավորելու համար: Նշվում է, որ այդ ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ինչին դեմ են ՀՀԿ-ական կին պատգամավորները: Նրանք պատրաստվում են հանդիպում խնդրել նախագահ Սերժ Սարգսյանից և նրա մոտ բարձրացնել այդ հարցը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ ինքը նման խոսակցություն չի լսել: «Մի կին չի լինելու ցուցակում, մի քանի հոգի են լինելու: Ինչո՞ւ են ժամանակից շուտ նման մտավախություններ կամ քննարկումներ տարածում: Սպասենք, երբ որ կքննարկվի այդ հարցը, այդ ժամանակ էլ կարելի է խոսել այդ մասին»,- ասաց նա` նշելով, որ նման հարցերի համար կարգ կա, կանոն կա, և պետք է սպասել` մինչև ամեն ինչ պարզ լինի:
Մեր դիտարկմանը` կանայք միշտ էլ պայքարում են միմյանց դեմ, նույնիսկ` խոհանոցում, թե ով է ավելի համեղ պատրաստում, Ավետիսյանը ծիծաղեց, ապա խոստովանեց, որ, այո, նման բան կա, ինչը վատ չէ:
Այնուհետև նա նշեց, որ պետք է խոստովանել, որ կանայք շատ ակտիվ են, բոլորն էլ ուզում են առաջնային տեղեր զբաղեցնել, և որ ինքը ողջունում է կանանց ակտիվությունը:
Մեր հարցին` մտավախություն չունի՞, որ կանանց այս պայքարը կարող է ստվերել տղամարդկանց քարոզարշավը, պատգամավորն արձագանքեց. «Այդ մտավախությունը կարող ենք ունենալ, երբ կանայք սկսեն շատ ակտիվ պայքարել: Բայց մտավախություն չունեմ, որ ՀՀԿ քարոզարշավն այդ պայքարից կտապալվի: Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված է, թե կանայք քանի տոկոս պետք է լինեն ցուցակում»:
Վերջում Ավետիսյանը կրկնեց, որ կանանց այդ պայքարով ընտրարշավը չի տապալվելու, հակառակը` ցանկացած պայքար ընտրարշավն ավելի ակտիվ ու հաճելի է դարձնում: