կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 18:57
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորն ամենաշատը թխվածք է սիրում

ՀՀԿ-ական պատգամավորն ամենաշատը թխվածք է սիրում

Ամանորը ծնունդով գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «տրադիցիոն կարգով» նշում է Գյումրիում` տանը, ընտանիքի հետ: Այս մասին պատգամավորը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում եւ ընդգծեց, որ դա իր համար ամենակարեւոր բանն է:

 

Մեծ գումարներ Նոր տարվա ծախսերի համար չի հատկացնում, համենայն դեպս, այդպես նա վստահեցրեց մեր թղթակցին: «Մեծ ճոխություններ չենք անում, դնում ենք սեղանին այն ամենը, ինչ կա սովորական հայկական ընտանիքում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Պատգամավորի ամենասիրելի եւ, առհասարակ, ամենանախընտրելի ուտելիքը թխվածքն է: «Ես ամեն ինչ էլ շատ սիրում եմ, բայց հատկապես թխվածքները շատ-շատ եմ սիրում»,- խոստովանեց նա:

 

Ասում է` նվերներ ստանալ չի սիրում, բնավորություն է: Չնայած դրան` անկախ երեխաների տարիքից` միշտ նվերներ է տվել: «Ես իմ երեխաներին շատ նորմալ, շատ համեստ նվերներ եմ նվիրում: Մեքենա, բնակարան....չէ, չէ, դա իմ հնարավորության սահմաններից դուրս է»,- նշեց պատգամավորը:

 

2013թ.-ին առողջություն եւ երջանկություն է ցանկանում: «Առանձնապես նոր ցանկություններ չունեմ, որովհետեւ բավարարվում եմ ունեցածով»,- վստահեցրեց նա: