կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 10:34
Քաղաքական

Ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավորն ապտակել Լեւոն Զուրաբյանին

Ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավորն ապտակել Լեւոն Զուրաբյանին

«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ երեկվա նիստի ավարտից հետո Սամվել Ֆարմանյանը  և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել: 

 

«Վեճի առարկան եղել է Ֆարմանյանի այն հայտարարությունը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում փող է բաժանել՝ հօգուտ ՀԱԿ-ի: Այս հայտարարությունն այնքան է վրդովեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ է պահանջել Ֆարմանյանից: Հետո վեճն այն աստիճան է թեժացել, որ վեր է ածվել ծեծկռտուքի:

 

Լրատվամիջոցը միջադեպի առնչությամբ զրուցել է Ս.Ֆարմանյանի հետ, ով իր խոսքում ասել է, որ երբ ինքը խոսելիս է եղել Ռուբիկ Հակոբյանի հետ, Լ.Զուրաբյանը մեջ է ընկել՝ օգտագործելով բառապաշար, որով, հավանաբար, նրա հետ շփվում են իրենց տանը: Ի պատասխան, ինչպես հայտնել է Ֆարմանյանը, ինքը դաստիարակչական ապտակ է տվել:

 

 

«Նման իրավիճակում, հավատացնում եմ, ցանկացած հայ տղամարդ կվարվեր նույն կերպ»,- ասել է Սամվել Ֆարմանյանը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: