|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀԿ Խորհրդի նիստից առաջ կարծես թե գինովցած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, չանսալով իր թիկնապահի հորդորներին, խոսեց լրագրողների հետ: Ըստ Աշոտ Աղաբաբյանի` Հայաստանի վիճակը լավ կլինի այն դեպքում, եթե լրագրողները ձևակերպեն իրավիճակն այնպես, ինչպես կա, այլ ոչ այնպես, ինչպես իրենք են ուզում տեսնել:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է հիմա Հայաստանի իրավիճակը` իր ձևակերպմամբ, պատգամավորը պատասխանեց. «Շատ լավ ա, մեռնեմ Հայաստանիս ջանին»: Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ է պատգամավորը մատնացույց անել առկա վատ վիճակի մեղավորներին, Աշոտ Աղաբաբյանն անկեղծացավ. «Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ....հերիք ա, էլի»: Այդպես էլ պարզ չդարձավ, թե պատգամավորը ում նկատի ունի: