|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ նիստում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը` առաջարկվում է թեթևացնել հարկային բեռը ՓՄՁ-ների համար, իսկ ընտանեկան բիզնեսն ազատել հարկերից:
«Ի՞նչ վատ բան է արել, որ կառավարությունն է հանդես եկել այս օրենսդրական նախաձեռնությամբ, ի՞նչ կապ ունի, թե որ քաղաքական ուժն էր այդ գաղափարը նախկինում առաջ քաշել, չէ՞ որ կառավարությունը հռչակել է, որ իր ուշադրության կենտրոնում մարդն է»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` շատ ճիշտ համարելով ՓՄՁ-ների համար պարտադիր փաստաթղթերի առկայությունը և հետո զգուշացումներից հետո պատժամիջոցներ կիրառելը:
«Բանան է վաճառում, ասում ենք` թուղթը ցույց տուր, ասում է` հարևան բախչում եմ բանանը աճեցրել: Հիմա ո՞վ է հավատում, որ այդ բանանը Հայաստանում է աճել: Մենք ասում ենք` այստեղ աճող գյուղատնտեսական մթերքների համար թուղթ պետք չի, բայց դրսից բերող ապրանքների համար պետք է թուղթ ցույց տան: Էս երկրում չի կարելի առանց թղթի»,- ասաց նա` նշով, որ քառյակի պահանջները դե ֆակտո կատարվում են:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` ընտանեկան բիզնեսի շեմը պետք է վերանայել և բարձրացնել 12 միլիոն դրամից: «Տանք հնարավորություն, թող մարդիկ մի քիչ կարողանան առաջ գնալ»,- ասաց պատգամավորը: