Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը Հանրապետական կուսակցության խորհրդի կանայք այցելելու են Հայոց ցեղասպանության թանգարան, այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խնկարկելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Ցեղասպանության թանգարանի մոտից պետք է բարձրանանք հուշահամալիր, ծաղինկներ դնենք` այսպիսով՝ հարգելով զոհվածների հիշատակը: Այս ամենը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ է, և Հանրապետական կուսակցության կանայք որոշել են այս ձևով իրենց հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին»,- ասաց Աճեմյանը:
Պատասխանելով մեր այն հարցին, թե հրահանգվա՞ծ է արդյոք սևազգեստ կերպարով այցելել Ցեղասպանության թանգարան, նա նշեց. «Ես որևէ խնդիր չեմ տեսնում մուգ հագուստ կրելու մեջ, քանի որ այս այցը կապված է Ցեղասպանության հետ, հիշատակը հարգելու հետ: Կոնկրետ ինձ չի ասվել, որ մուգ հագուստ կրեմ, սակայն ես մուգ հագուստով եմ լինելու»:
ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն էլ Yerkir.am-ին տեղեկացրեց, որ իրենք կոչ են պատրաստել, որը պետք է հղեն աշխարհի մայրերին` կանանց ոճրագործությունների դեմ պայքարի հարցում ակտիվ լինելու համար: Պատգամավորը նշեց, որ հատուկ «դրես կոդ» սահմանված չէ, սակայն իրենք, որպես հասուն կանայք, գիտակցում են՝ ինչ հագուստով պետք է գնան անմար կրակի մոտ:
Տեղեկացնենք, որ, համաձայն «ՉԻ» հրապարակման, ՀՀԿ-ական շուրջ 3000 կանայք վաղն այցելելու են Հայոց ցեղասպանության թանգարան: Թերթի հրապարակման համաձայն՝ կանանց հրահանգված է բացառապես սև զգեստ կրել Ցեղասպանության թանգարան այցի ժամանակ: