Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատագմավոր Հակոբ Հակոբյանը: Նա հայտարարեց, որ աղքատության դեմ պայքարելու համար պետք է ունենալ հստակեցված քաղաքականություն:
«Աղքատ քաղաքացիներին հատկացում ենք որոշակի գումարներ, որը շուրջ 45 միլիարդ է, զուգահեռ փորձում ենք այլ ճանապարհով, այսինքն` կենսաթոշակներ բաշխելով, զբաղվածությունն ավելացնելու ճանապարհով, սոցիալական ոլորտի աղքատությունը նվազեցնել: Ինչպե՞ս կանխարգելել աղքատությունը: Հարկավոր է, որ հասարակությունն ունենա կուտակումներ: Պետք է նկատի ունենանք նաև այն, թե կուտակային կենսաթոշակային նախագիծը աղքատության կանխարգելմա՞նն է ուղղված է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ կանխարգելում` նշանակում է կուտակում հասարակության աշխատանքի ժամանակ:
«Շատ կարևոր է, որ չաշխատող մայրերին միանվագ նպաստ պետք է տանք: Իհարկե, ես համաձայն եմ, որ գումարը քիչ է: Հարցի երկրորդ կողմն էլ կա` նպաստների գումարի չափի մեծացման դեպքում 85-90 միլիարդ է կազմում հատկացումը: Արդեն պետք է մտածենք նպաստների տրման սկզբունքը վերանայելու մասին»,- նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով`պետք է նպաստառու հասարակությունը շերտավորել, ունենալ հաշվարկային բանաձև, որով որոշել, թե որ գծից ներքև պետք է տալ նպաստներ: