կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 14:36
Հասարակություն

Ստվերում միայն կաշառքը չէ. Լևոն Ալթունյան

Ստվերում միայն կաշառքը չէ. Լևոն Ալթունյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձավ հանրապետությունում գրիպի համաճարակի խնդրին:

Նրա խոսքով` համաճարակի պիկի համեմատ՝ հիմա նկատվում է նվազում` մոտավորապես 2.5 անգամ, և եթե անցած շաբաթ հիվանդների թիվը 17 հազար էր,  ապա այսօր հինգ կամ 5200 հիվանդ է: Նա ընդգծեց, որ հոսպիտալացումների քանակը մնացել է նույնը:

Ինչ վերաբերում է բժիշկներին տրվող, այսպես կոչված, «մաղարիչը»  հարկելու մասին` նախարարի ավելի վաղ արված հայտարարությանը, ապա նա  պարզաբանեց, որ խոսքը ոչ թե կաշառքը հարկելուն է վերաբերել, այլ ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ հանելուն: Իսկ թե ի՞նչ եղանակով է նախարարությունը պատրաստվում կրճատել ստվերը, նախարարը տեղեկացրեց, որ այս պահին մտածում են առաջարկների շուրջ:

«Երբ պատկերացնեմ, երբ փաթեթը պարզ լինի, մենք կհրավիրենք ասուլիս, և ես վերջնականապես իմ խոսքը կասեմ»,- ասաց Ալթունյանը և տեղեկացրեց, որ հիվանդանոցներին իջեցվել է շրջաբերական` տվյալ թեմայով առաջարկություններ ներկայացնել:

Դիտարկմանը, թե ինչպես կարող է կաշառք վերցնող բժիշկը առաջարկ ներկայացնել ստվերը վերացնելու վերաբերյալ, Ալթունյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք կաշառքի մասին խոսում: Ստվերում ոչ միայն կաշառքն է»: