|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողներին հայտնեց, որ առաջիկայում որոշ բուժհաստատություններ կփակվեն, իսկ որոշները կմիավորվեն:
Նա նշեց, որ նախարարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ձեռնամուխ է եղել մի քանի նախագծերի իրականացմանը, որոնց նպատակն է էլ ավելի զարգացնել առողջապահության ոլորտը, ավելացնել քաղաքացիների առողջ տարիների քանակն ու երկարացնել ակտիվ կյանքի տևողությունը: Եվ հենց այս նախագծերի շրջանակներում էլ, ըստ նախարարի, կիրականացվի բուժհաստատությունների օպտիմալացումը:
«Մենք կառուցվածքային բարեփոխումներ ենք իրականացնելու, ըստ որոնց` որոշ բուժհաստատություններ կմիավորվեն զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը: Բացի այդ` որոշ հիվանդանոցներ կվերազինվեն, որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, և փոխարենը կվերապատրաստենք բուժաշխատողներին և կզարգացնենք պոլիատիվ բուժօգնությունն ու ինտերնատները մեծահասակների համար»,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կմիավորվեն Բերդի բուժկենտրոնն ու հոսպիտալը, ինչպես նաև Վարդենիսի բուժկենտրոնն ու տարածքին մոտ հոսպիտալը: Սա, ըստ Ալթունյանի, կնպաստի մեր ներքին շուկայի զարգացմանը: