Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագծի` առողջապահական ոլորտին վերաբերող մասը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քննարկման ժամանակ հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ բարձրացնելով ոլորտում առկա` ստվերի ու կոռուպցիայի հարցը:
«Ստվերը նախարարությունում է: Պետպատվերով բուժման գները ցածր են շուկայի գներից: Հարց եմ տալիս, եթե պետպատվերը չի կոմպենսացնելու ծախսերը, ուրեմն հիվանդը պետք է կոմպենսացնի, ահա և ստվերը: Ո'չ հիվանդն է խթանում ստվերը, ո'չ էլ` բժիշկը, ստվերը խթանում է նախարարությունը: Առողջապահության ոլորտում բեսպրեդել է»,- ասաց պատգամավորը:
Նա բարձրացրեց նաև բժշկական ապահովագրության հարցը` ասելով, որ պարտադիր կենսաթոշակային համակարգին անցնելու փոխարեն կարելի էր այդ ջանքերը ներդնել առողջապահական ապահովագրության ոլորտում: «Այս համակարգում է ամենաանառողջ ու կատաղի մրցակցությունը, ուրիշ ոչ մի տեղ նման անառողջ մրցակցություն չկա: Ես Ձեզ չեմ նախանձում, Ձեր նախկինը փորձում էր որոշ բաներ շտկել: Ես չեմ պատկերացնում` ինչքան ջանք պետք է ներդնեք, որ այս ամենը փոխեք: Հանրությանը երևի պիտի դարձնեքՁեր գործընկերը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նախքան նախարարի պատասխանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը արձագանքեց` ասելով. «Երևի նախարարը թույլ չի տա իրեն դա ասել, բայց բյուջեն ծրագրով եկել է ավելի շուտ, քան նա նախարար է նշանակվել»:
Ապա նախարարը նշեց, որ փոքր Հայաստանում կա 16 հազար բժիշկ՝ 3 միլիոն մարդու համար, պետք է կրճատել կառավարչական ապարատը, ապակենտրոնացնել բուժհաստատությունները: Ըստ նրա` բյուջեն խիստ սահմանափակ է, և ակտուալ մաթեմատիկայի բաժին են բացելու առողջապահության համակարգում, որպեսզի հաշվարկեն, թե որ հիվանդությունների խմբերին ինչ գումար պետք է հատկացնել, որպեսզի հատկացումներն արդյունավետ լինեն, և բյուջեն բավականացնի:
«Ծրագրերը նման են կենացներին, իսկ գումարները բացարձակապես սահմանափակ են: Եկեք կենացներից անցնենք հնարավորություններին»,- ասաց նախարարը: