|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում հրաժարական տալ: «Не дождетесь»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց նա` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե Կարեն Կարապետյանի ամենաչհաջողված կադրն է համարվում, չի՞ պատրաստվում հրաժարական տալ:
Ալթունյանը նշեց, որ իր ծրագրերի գնահատականը կտա նախ վարչապետը, իսկ երբ կլինեն արդյունքները, նոր միայն` ժողովուրդը: «Ծրագրերի կատարման փուլում չեմ սպասում գոհունակության կամ գովասանքի, քանի որ կատարման փուլը կապված է սովորույթները փոխելու, ջարդելու հետ, իսկ դա միշտ ցավոտ է լինում, քննադատվում է»,- ասաց նախարարը: