|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի մասնակիցն էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել իր կյանքում ՀՀԿ-ական դառնալուց հետո, նա պատասխանեց, որ հիմա ոչ պակաս լավ է, քան անկուսակցական լինելու ժամանակ:
Հարցին, թե նույնպե՞ս Նժդեհի գաղափարախոսության ջատագովն է, կարո՞ղ է հիշել Նժդեհի խոսքերից մեկը, նախարարը պատասխանեց, թե` այո, Նժհեդի գաղափարախոսությունը բոլորի համար է: «Ես հույս ունեմ ծառայել ազգային, ազատ, անկախ Հայաստանի գաղափարին»,- ասաց նա:
Մեկ այլ հարցի` գիտի՞, թե ովքեր են հիմնադրել ՀՀԿ-ն, պատասխանեց. «Եկեք` քննություն չհանձնեմ»: