|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բժշկական ի՞նչ ծառայություններ են ընդգրկվելու մոտ 620 հազար սոցիալապես անապահով բնակչության հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթներում, ե՞րբ երկրում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը, համակարգում քանի՞ կլինիկական ուղեցույց և գործելակարգ կներդրվի մինչև 2021թ.` այս և էլի մի շարք հարցեր էին հետաքրքրում Գեղարքունիքի մարզի երիտասարդ մասնագետներին։
Նախարար Լևոն Ալթունյանը հանգամանալից պատասխաններ ու պարզաբանումներ տալով` միաժամանակ փորձել է ճշտել նրանց մոտեցումները ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Մարտունու բժշկական կենտրոնի երիտասարդ դիմածնոտային վիաբույժ Դավիթ Խաչատրյանը ողջունելով էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը` հետաքրքրվել է հեռաբժշկության զարգացման հնարավորություններով։ Լևոն Ալթունյանը ծանոթացրել է նաև այդ ծրագրին։
Գեղարքունիքի մարզի երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև Հայաստանում պալիատիվ ծառայության և խնամքի կենտրոնների ներդրման ծրագիրը։ Նախարարը նշել է, որ այդ ծրագրերում կընդգրկվեն օպտիմալացման արդյունքում կրճատված բուժաշխատողները։ Նրանց մի մասն էլ` վերապատրաստվելով, կաշխատեն որպես նեղ մասնագետներ։
Հանդիպման ընթացքում կարևովել է մասնագիտական ասոցիացիաների գործունեության ակտիվացումը հատկապես մարզերում։ Միաժամանակ, առաջարկ է հնչել ուժեղացնելու մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների և առաջատար մասնագետների կապը մարզային բժշկական կենտրոնների հետ։ Նախարարը ծանոթացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Մենք ուզում ենք, որ դուք մարզերում դառնաք մեր ծրագրերի իրականացման առաջատարները։ Ես տեսնում եմ, որ դուք դա կարող եք»,-նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։