կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 15:20
Հասարակություն

Պիտակների մասին ոչինչ չեմ լսել. Լևոն Ալթունյան

Պիտակների մասին ոչինչ չեմ լսել. Լևոն Ալթունյան

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ամփոփելով ընթացիկ տարվա աշխատանքները, խոսեց առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ըստ նրա` շուտով վերջ է տրվելու ծրարներով գումարներ փոխանցելուն, մեկ տարվա մեջ իրենց կհաջողվի հաղթահարել այդ երևույթը:

Հարցին, թե իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ 5 տարուց առողջապահությունն անվճար կլինի, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, նախարարը պատասխանեց, թե անվճար ոչինչ չկա: «Ես պետք է ինձ ուղղեմ, եթե ես նման բան եմ ասել: Անվճար ոչ մի բան չկա, ուղղակի կան դեպքեր, երբ վճարում է պետությունը»,- ասաց Ալթունյանը:

Մեկ այլ հարցի, թե որն էր պատճառը, որ նախարարն «արժանացել» է Կարեն Կարապետյանի «ամենաանհաջող կադր» պիտակին, նա պատասխանեց, որ պիտակիների մասին չի մտածում: «Պիտակների մասին չեմ լսել, քանի որ քիչ եմ մտածում իմ շուրջը պտտվող խոսակցությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` իմ հանդեպ վերաբերմունքին, ապա ես այն գնահատում եմ կայուն և աշխատանքային»,- նշեց Ալթունյանը: