Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ, տարվա մեջ մենք բազմաթիվ տոներ ունենք, երբ միմյանց մաղթանքներ ենք հղում։ Բայց այսօր խոսում ենք միայն մանուկների և նրանց հանդեպ մեր սիրո մասին։ Մեր երեխաներին ցանկանում եմ ամուր առողջություն, երջանիկ մանկություն և երազանքների իրականացում։
Մեր կյանքը պարզապես գունազուրկ կլիներ առանց երեխաների։ Եվ, եթե ուզում ենք, որ նրանք բարի ու լավ մարդիկ դառնան, պիտի շրջապատենք նրանց ջերմությամբ ու սիրով, նրանց առողջության ապահովման համար բարենպաստ պայմաններ ստեղծենք։
Ես այն կարծիքին եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։
Մեր երկրում երեխաների առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է և այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Ձեռքբերումներ են արձանագրվում նրանց շրջանում հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։
Ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաները մշտապես և, հատկապես անհրաժեշտության պահերին, իրենց թիկունքին զգան մեծահասակների աջակցությունը, նրանց սերն ու ջերմությունը։