կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 18:05
Քաղաքական

Հեքիաթը, որ կապված էր Կարեն Կարապետյանի անվան հետ, քանդվեց. Արամ Մանուկյան

Հեքիաթը, որ կապված էր Կարեն Կարապետյանի անվան հետ, քանդվեց. Արամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը, ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ մանուկյանը: Նա նշեց, որ քանի որ վերջերս մոդայիկ է դարձել խորհուրդ տալը, քանի որ ՀՀԿ նախագահը յոթ խորհւրդ տվեց հանրապետականներին: Մանուկյանն էլ խորհուրդ տվեց ՀՀԿ-ականներին օրվա մեջ գոնե մեկ անգամ տաքսի նստել, ու կիմանան, թե ինչ են մտածում մարդիկ ՀՀԿ-ի մասին:

Նա նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում նշվում է կամավորության մասին, մինչդեռ` վարչապետ ու նախարարներ դառնալուց հետո այդ մարդիկ որոշեցին դառնալ ՀՀԿ-ական, դա ինչպե՞ս եղավ, նրանք պայծառատե՞ս դարձան:

«50-60 տարեկան տղամարդը դառնում է կուսակցական` այդ տարիքում: Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե այդ մարդիկ վարչապետ ու նախարարներ չնշանակվեին, ՀՀԿ-ական չէին դառնա, ո՞ւմ համար պարզ չէ, որ այստեղ աշխատել է կոնյունկտուրան: Ժողովուրդն ասում է՝ կրոնն ընդունեցին: Այն հեքիաթը, որ կապված էր Կարեն Կարապետյանի անվան հետ, քանդվեց, այն այլևս չկա»,- ասաց Արամ Մանուկյանը `թվարկելով վարչապետերի անուններ, որոնք չեն եղել կուսակցական վարչապետ աշխատելու ժամանակ:

Պատգամավորը տարակուսեց, որ անգամ ուժային կառույցների ղեկավարներն են դառնում կուսակցական, այնինչ` պետք է ձեռնպահ մնային կուսակցական լինելուց: