Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ծնված, Երեւանում կրթություն ստացած, իսկ ներկայումս արտերկրում բնակվող, ճանաչում ձեռք բերած հայ երիտասարդ, տաղանդավոր երաժիշտը համարում է, որ չի կարելի Հայաստանում ապրել եւ ստեղծագործել, եւ որ ավելի ճիշտ է` ապրել Հայաստանից հեռու ու հեռվից օգնել այս երկրին: Սա ուշացած պատասխանն է արտերկրում ուսանող հայ երիտասարդներին ուղղված՝ Հայաստան վերադառնալու եւ հայրենիքին օգտակար լինելու մասին երկրի նախագահի հնչեցրած հորդորին:
Իրականությունից փախչել չի լինի: Եթե սեփական երկրում ինքնադրսեւորվելու, ինքնահաստատվելու, արժանապատիվ ապրելու եւ ստեղծագործելու, սեփական ունակություններն անկաշկանդ օգտագործելու հնարավորություն չկա, եթե արժեքները խեղդվում են անճաշակության ու միջակության ճնշող մթնոլորտում, եւ եթե չկա վստահություն վաղվա լուսավոր օրվա նկատմամբ, իրեն հարգող որեւէ մասնագետ, մտավորական, շարքային քաղաքացի համակերպվել չի կարող: Ու հայրենիքիդ, ժողովրդիդ նկատմամբ պարտքն ու պատասխանատվությունը պարփակվում են ընդամենը «այս երկրին» հեռվից օգնելու գիտակցության ու ինքնահամոզման կաղապարի մեջ:
Բայց ամենաանտանելին դա չէ: Այլ այն, որ ինչ-որ բան փոխելու անզորությունից կամ էլ իշխանության մատուցած «ծաղկափոշու» մեջ թաթախված գունավոր բզեզի նման վարժվում ենք այս իրականությանը: