|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր՝ քանդվում էր «Բեռլինի պատը»: Գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի: Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւեկությանը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսեւորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ»,- գրում է «Հրապարակ»-ը եւ հիշեցնում, որ գյուղապետն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ:
Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել, լրագրողը փորձել է ճշտել գյուղապետ եւ պատգամավոր եղբայրներից: Հրանտ Գրիգորյանը խոստացել է 10 րոպեից զանգել ու հարցերին պատասխանել, սակայն հեռախոսն անջատելուց հետո ողջ որը դարձել է անհասանելի: