Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանի քաղաքացիները համարում են, որ դեռ վաղ է խոսել ընտրությունների մասին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը` ներկայացնելով դեկտեմբեր-հունվարի ամիսներին անցկացված հարցման արդյունքները:
Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների կարծիքով` առաջիկա ընտրություններում կհաղթի Հանրապետական կուսակցությունը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, երրորդ տեղում` ՀՅ Դաշնակցությունը: Հայ ազգային կոնգրեսը եւ Ժողովրդական կուսակցությունը համարյա նույնչափ ձայներ են հավաքել:
Ընտրությունների արդյունքները պայմանավորված կլինեն նաև Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, որը, ըստ բանախոսի, կարծես, սրվում է:
Ըստ Գ. Պողոսյանի` այս ամենից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր պատկերը չի փոխվել, թեեւ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի ընտրությունների ժամանակ: «Ժողովրդի համար միեւնույն է, թե ով կընտրվի: Մարդկանց համար կարեւորը նորմալ սոցիալական պայմաններում ապրելն է»,- նշեց ասոցիացիայի նախագահը: Նրա խոսքերով` բնակչության մոտ ընտրություններից 3 ամիս առաջ է տեսակետ ձևավորվում թեկնածուների վերաբերյալ:
Պողոսյանը պնդեց, որ Հայաստանի բնակչությունը կուսակցություններին ճանաչում է իր լիդերներով` բացառությամբ Դաշնակցության ու ՀՀԿ-ի:
Նշենք, որ սոցիոլոգը հարցման արդյուքները թվային հարաբերակցությամբ չներկայացրեց, փոխարենը հայտարարեց, թե իբր արտագաղթի գլխավոր պատճառը պատերազմի վտանգն է, ոչ թե սոցիալական ծանր կացությունը:
Պայծառատեսությո՞ւն, թե՞ իշխանության մշակված քաղքականություն` դատեք ինքներդ:
Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ