Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում այսօր քննարկվում էր կառավարության 2017-2022թթ ծրագիրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր ելույթում հիշեցրեց «Հայելի» մուլտֆիլմը, երբ «յուրաքանչյուրը ինչ-որ մեկին տեսնելով` իրենց է զգում կամ իրեն տեսնելով` ինչ-որ մեկին է զգում»:
«Այդ մուլտֆիլմը շատ բնութագրական էր այսօրվա քննարկումների համար: Մյուս կողմից էլ բնութագրակլան էր «Կիկոսի մահը» մեր շատ հայտնի հեքիաթը` «բա ես, բա մենք…»»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով պետությունը փայատեր է ցանկացած մեկի հետ, ով որ աշխատող-ստեղծող է, և այդ աշխատել-ստեղծելու դիմաց պետությունը օգնում է աշխատելուն և ստեղծելուն, իսկ աշխատող-ստեղծողը պետությանը վճարում է հարկ:Հակոբ Հակոբյանը, ով երկար տարիներ ղեկավարել է սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, նշեց, որ երբեք չի հպարտացել այն հանգամանքով, որ բյուջեով սոցիալական ծախսերը շատ են ամրագրվում, որովհետև սոցիալական խնդիրները սովորաբար հետևանք են:
«Ես ուրախ կլինեի, որ սոցիալական պաշտպանության ծախսերը քիչ լինեին»,- ասաց պատգամավորը` խոստովանելով. «Կարևոր խնդիր կա, որը կրիտիկական է, մենք չենք կարողանում կասեցնել արտագաղթը»: