|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեզանում տասնամյակներ շարունակ սպառողականության քարոզը բերել է նրան, որ արևմտյան երկրների մուտքի արտոնագիրը սկսել է ընկալվել ինչ-որ «դրախտի ուղեգիր», ինչի հետևանքով ավելի շատ հայաստանցի է այցելել և էլ ավելի շատ երազում է այցելել պայմանական Փարիզ, քան, դիցուք, Վերին Ոսկեպար, որը մեր նախնյաց քաղաքակրթական հետքի և բնության առումով իրական դրախտի մի մասնիկ է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հետևաբար, Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է՝ միտված ազդելու պայմանական Փարիզ երազող միջին վիճակագրական հայաստանցու գիտակցության վրա և ստիպելու նրան քամահրաբար և անփույթ վերաբերվելու հենց նրա իսկ անվտանգությունը և նաև զգացական ու պատմական կապն իր նախնիների հետ ապահովող «ինչ-որ կորած-մոլորած» պայմանական Վերին Ոսկեպարին, մինչդեռ իրականը հենց վերջին է, որը, ցավոք, չենք դարձրել համազգային երազանք և պայքարի խթան»։