|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀԿ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նա նշեց, որ երեկվանից, երբ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու մասին, ՀՀԿ-ին անդամակցելու եւս 7000 դիմում են ստացել: