Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով պետական աջակություն ցուցաբերելու ծրագիրը:
Նախարարի խոսքով՝ ըստ մարզպետարանների ներկայացրած հայտերի` 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պարարտանյութերի ամբողջ պահանջարկը կազմել է `34 594 տոննա` ազոտական, 1079 տոննա` ֆոսֆորական և 1574 տոննա` կալիումական: Պարարտանյութերի ամբողջ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ էր ներկրել 32 հազար տոննա ազոտական, 320 տոննա ֆոսֆորական և 840 տոննա կալիումական պարարտանյութ:
«Մրցույթին մասնակցելու համար մենք դիմել ենք պարարտանյութ արտադրող 22 երկրների և ներկրող մի քանի կազմակերպությունների: Բանակցությունների մի քանի փուլից հետո ամենացածր գինը տվել է «Մասիսի բերրիություն» կազմակերպությունը՝ 357, 7 դոլար` մեկ տոննայի համար»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ մրցույթների արդյունքում գյուղացիական տնտեսություններին մեկ պարկ ազոտական պարարտանյութը կտրվի 6000 դրամով, ինչպես անցյալ տարի, իսկ ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութի մեկ պարկը` 7000 դրամով: