Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզում կմեկնարկի երկամսյա` «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիր»-ը: Ծրագիրը կլինի փորձնական, սակայն իրեն արդարացնելու դեպքում 2016-ին կդառնա հիմնական ծրագիր:
Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը լրագրողներին հայտնեց, որ ծրագիրը մեկնարկում է Տավուշի մարզում, քանի որ այնտեղ գործազրկության մակարդակը հանրապետությունում գրանցվածից ավելի բարձր է: Ծրագրի նպատակը ժամանակավոր զբաղվածություն ապահովելն է:
«Ծրագիրը կյանքի կոչելու համար կառավարության պահուստային ֆոնդից 60 մլն դրամ է տրամադրվել: Ծրագրի շրջանակներում աշխատանքի կանցնեն գործազուրկները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ են: Ծրագիրը կյանքի կկոչվի երեք համայնքներում, և յուրաքանչյուր համայնքին կտրամադրվի 2 մլն դրամ, որից 1, 400 000-ը կտրամադրվի աշխատավարձերին, իսկ 600 000-ը` գործիքներին և այլ հարցերի լուծման համար»,- ասաց Թադևոսյանը:
Նա նշեց նաև, որ ծրագիրը հնարավորություն կտա աշխատելու 300 գործազուրկի, որոնք օրական կստանան 7000 դրամ աշխատավարձ:
Հասարակական աշխատանքներն իրենցից ներկայացնում են համայնքային նշանակության կառույցների և ճանապարհների բարեկարգում, լուսավորության խնդրի լուծում, հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում: