Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ ու պայմաններ բոլոր կուսակցությունների համար՝ անկախ ամեն ինչից, քանի որ սա ժողովրդավարության ոսկե կանոնն է: Երկրորդ՝ պետք է ստեղծել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար, միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում:
«Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը: Մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականացման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չէ ստեղծել, կա բավականին հաջողված փորձ, ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»,- ընդգծեց նա:
Միևնույն ժամանակ, ըստ Շարմազանովի, պետք է կարողանալ տարբերակել հասարակական կազմակերպությունն ու գարեջրասերների միությունը կուսակցությունից: Ինչ վերաբերում է տարածքային կառույցներ ունենալու պահանջին, նրա խոսքով, դա անհրաժեշտ է: Եվ եթե Հայաստանում կան կուսակցություններ, որոնք 10-15 տարի շարունակ ձայն չեն ստանում ու չեն կարողանում խորհրդարան անցնել, ապա պետք է ինքնալուծարվեն:
«Եթե քաղաքական ուժը որևէ ձևով 15 տարի շարունակ չի մասնակցում պառլամենտական, ՏԻՄ ընտրություններին, լավ, ժողովո'ւրդ ջան, իմաստը ո՞րն է»,- հարցրեց ԱԺ փոխնախագահը:
Նա վերջում անդրադարձավ վերջին օրերի քննարկվող հարցին, թե ինչպե՞ս մեկ օրում 7 հազար մարդ դարձավ ՀՀԿ-ական: «Մի' մտահոգվեք, մենք էլ ընդդիմադիրներին ցանկանում ենք, որ մեկ գիշերում համալրվեն 20-30 հազար անդամներով»,- ասաց Շարմազանովը: