|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այն, որ հետագայում ՔՊ-ն ու ՀՀԿ-ն կարող են համագործակցել, չի բացառվում, սակայն այս փուլում քիչ հավանական է, գրեթե անհնար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով շշուկներին, թե հնարավոր է ՔՊ-ն ու ՀՀԿ-ն համագործակցեն:
Նրա խոսքով` հանրապետական էլ կա, հանրապետական էլ, ոչ ոք չի ասել, որ բոլորն այնտեղ մանվելգրիգորյաններ են: «ՀՀԿ-ում տարբեր թևեր կան, և ժողովրդին ՀՀԿ-ի քաղաքական թևը շատ ավելի ատելի էր, թեև նրանք ավելի քիչ մեղք ունեն, քան նրանց թիկունքում թաքնվածները: Կարծում եմ` ժամանակի հետ ՀՀԿ-ի քաղաքական և մյուս թևը` կրիմինալ, բիզնեսներ, կբաժանենի, և չի բացառվում, որ հետագայում այդ քաղաքական թևի հետ ՔՊ-ն համագործակցի: Մենք ամեն ինչ տեսել ենք` քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ չկան ընդմիշտ բարեկամներ կամ թշնամիներ»,- ասաց Քոչարյանը: