Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգը, որը պետք է կայանար Ստամբուլում, «սրահների զբաղվածության» պատրվակով հետաձգվել էր:
Նշենք, որ համերգին հրավիրվածների թվում էին Թուրքիայի նախագահ Էրդողանը, վարչապետ Յըլդըրըմն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
«Աղետ»-ի հեղինակ՝ ծագումով գերմանացի, թուրք և հայ կոմպոզիտոր Մարկ Սինանը Hurriyet-ի հետ զրույցում խոսել է իր ծագման, համերգի չեղարկման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստին առերեսվելու մասին:
- Ձեր կյանքում և արվեստում մեծ է Ձեր մեծ մոր՝ տիկին Վահիդեի ազդեցությունը: Կպատմե՞ք նրա մասին:
-Մեծ մայրս ծնվել է Սև ծովի ափին գտնվող Օրդուում: 1915 թվականին, երբ նա 6 տարեկան էր, իրենց կյանքը փրկելու համար փախուստի են դիմում օսմանյան հողերից: Դժվար «ճամփորդությանը» փոքրի լինելու պատճառով չդիմանալը ընտանիքին ստիպում է նրան վստահել հարևաններին. նախատեսում էին ամենակարճ ժամանակում վերադառնալ: Սակայն, բոլորիս հայտնի պատճառներով, չեն վերադարձել: Հարևանների մոտից մեծ մորս վերցրել է մի զինվոր և նրան տվել թուրք ընտանիքի՝ որպես հոգեզավակ: Վահիդեին մեծացրել են որպես հարազատ զավակի: Այդ առումով՝ կարող ենք ասել, որ բախտավոր է եղել:
-Ձեր հայկական ծագման մասին ե՞րբ իմացաք:
-13 տարեկանում, երբ ամառային արձակուրդին միայնակ եկել էի Թուրքիա՝ տատիկենց մոտ՝ նրանց օգնելու: Մեծ մայրս այդ ժամանակ էր պատմել պատմությունը, սակայն մայրս զգուշացրեց, որ այդ մասին չխոսեմ: Հասկացա, որ սա մի հարց է, որ բոլորի մոտ պետք չէ քննարկել: Հրանտ Դինքի սպանությունից հետո հասկացա նաև, թէե ինչքան վտանգավոր կարող է լինել Թուրքիայում հայկական ինքնություն ունենալը: Մինչ այդ լուրջ չէի ընդունել մորս զգուշացումները:
-1999 թվականի երկրաշարժից հետո Գյոլջուքում բարեգործական համերգ էիք կազմակերպել, իսկ վերջին տարիներին աշխատում եք «1915»-ի հետ առերեսման ուղղությամբ: Կարծում եմ` Թուրքիայի համար պատասխանատվություն եք զգում…
-Իհարկե, զգում եմ: Այլապես ինչո՞ւ գլուխս «պատերով տամ»:
-Ստամբուլում կայանալիք համերգի հետաձգումից հետո ի՞նչ եք անելու: Նոր ծրագիր ունե՞ք:
-Բեռլինում գերմանա-թուրքա-հայկական բարեկամության միություն հիմնելու որոշում կայացրեցիք:
-Համերգին հրավիրել էիք նաև նախագահ Էրդողանին և նախարարներին: Ակնկալո՞ւմ էիք նրանց մասնակցությունը:
-Հույս ունեի: Երկխոսության ի՞նչը կարող է վատ լինել:
-Գերմանիայից այստեղ հայացք գցելիս տիրող իրավիճակը ինչպե՞ս է երևում:
-Ես խորապես պառակտված երկիր եմ տեսնում: Բնակչության մեծ մասն իրեն անչափ ուրախ, հաջողակ, հզոր և լավատես է զգում: Բնակչության մյուս մասն էլ վախի մեջ է: Նրանք կորցրեցին «ընդհանուր եզրը»: Դրսից այս մասին ասելը միամտություն կարող է թվալ, սակայն հավաքական վախը հաղթահարելու ճանապարհը պասիվ դիմադրությունն է: Լուռ մնացողները պետք է իմանան, որ դա իրենց չի փրկելու: Վերջում նույն վիճակում իրենք են հայտնվելու:
Թարգամանությունը՝ Արազ Գայմագամյանի