Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը դատախազի` ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիություն զրկելու մասին միջնորդությունը չի համարում շոու: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Պատգամավորը նշեց, որ դրա մասին վաղուց խոսվել էր, և բոլորը գիտեին, որ այդ միջնորդությունը պետք է լինի: «Այստեղ շոուի բան չկա, իսկ, ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է»,- ասաց նա և հավելեց, որ որևէ մեկը շոուից չպետք է բողոքի:
Էդմոն Մարուքյանը նաև համարում է, որ քարոզարշավը չի կարող հավասար պայմաններում անցկացվել: Ըստ նրա` եթե իշխանությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ հենց նա է լուսաբանվում, հետևաբար` «հավասար պայմաններ» ասելը սխալ է:
Մարուքյանը նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ վախեցած են և չեն գալիս իրենց հանրահավաքներին: Իսկ թե ումի՞ց են վախենում, նա չգիտի: «Եթե մարդիկ վախեցած են գալ` ԼՀ-ի քարոզարշավը լսելու, ես այդտեղ ֆունդամենտալ մտահոգություն ունեմ: Այստեղ երկու պատճառ կա` իներցիա, և երկրորդը` իրապես մարդկանց վախեցնում են: Իսկ ո՞վ է վախեցնում, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները»,- ասաց պատգամավորը:
Մարուքյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում ասել են` այսօր քիչ մարդ է եկել նրանց հավաքին, բայց «տակից» իրենց են օգնելու: «Ժողովո'ւրդ ջան, տակից մեզ պետք չէ օգնել, մեզ վրայից է պետք օգնել: Եթե ուզում եք ընտրել ԼՀ-ին, ընտրեք, վախենալո՞ւ է ԼՀ-ին ընտրելը, հա՞: Ի՞նչ խնդիր կա: Ես հույս ունեի, որ այս ընտրություններում վերացած է լինելու տակից, կողքից, վերևից օգնելը»,- ասաց նա: