կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 16:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունեի, որ ոստիկանների զորքը ծռվելու էր Սև լիճ, որ ադրբեջանցիներին քշեր․ Վահե Հակոբյան

Այս օրով Նիկոլը զինված գնում է Սյունիք՝ տանելով 1500-ից ավելի ոստիկան, որոնք զինված են հատուկ միջոցներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց  «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Ավշարում՝ Արարատի ընտրողների հետ հանդիպմանը։

«Ո՞ւմ դեմ ես պատրաստվում այդ հատուկ միջոցներն օգտագործել՝ քո ժողովրդի՞։ Ես հույս ունեի, որ այդ զորքը ծռվելու էր Սև լիճ, որ վերջապես ադրբեջանցիներին քշեր այնտեղից, բայց չէ՛, ինքը գնաց Սիսիանից հետո Գորիս, հիմա գնացել է Ղափան ու շարունակում է այդ զորքով պտտվել այնտեղ»,-ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց, որ եթե մենք ուզում ենք՝ մեր երեխաները ապրեն ուժեղ Հայաստանում, եթե մենք մեր ապագան կապում ենք մեր հայրենիքի հետ, ուրեմն մենք այլընտրանք չունենք։

«Մենք դա ասում ենք ամենայն պատասխանատվությամբ՝ ունենալով փորձ, վստահություն և գիտելիք»,-ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․