Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգությամբ թուրք գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով երեկ Մոսկվայում ներկայացրել է իր նոր` «Սպի» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին, РИА Новости-ին պատմել է՝ ինչու է որոշել դիմել մի թեմայի, որն իր հայրենիքում արգելված է, և ինչ արձագանք է հետևել ֆիլմին։
«Ես որոշեցի նկարահանել այս ֆիլմը, քանի որ ինձ համար հարմարավետ չէր այն իրավիճակը, որ ստեղծվել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, որի մասին արգելված է խոսել։ Որպես արվեստագետ` ես կարծում էի, որ դա սխալ է և որոշեցի բարձրացնել այդ հարցը, որպեսզի քննարկումներ սկսվեն»,- պատմել է ռեժիսորը։
Նրա խոսքերով՝ շատ երիտասարդներ Թուրքիայում չգիտեն, թե ինչպիսի սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել 100 տարի առաջ։
«Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, սակայն այնտեղ գոյություն ունի արդեն քաղաքացիական շարժում, որը գնալով աճում է։ Միգուցե իմ ֆիլմն էլ իր լուման ներդնի դրանում, որ այս շարժումն ավելի բազմամարդ դառնա»,- ասել նա։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Ստամբուլում դեկտեմբերին, իսկ Երևանում ֆիլմը ներկայացվել է հունվարի 30-ին։
«Թուրքիայում պրեմիերան հրաշալի էր և տխուր` միաժամանակ։ Հրաշալի, քանի որ ֆիլմից հետո մարդիկ իրենց տպավորություններն էին ներկայացնում, քննարկում, իսկ տխուր, քանի որ չէինք կարողացել պայմանավորվել կինոթատրոնների հետ լայն վարձույթի վերաբերյալ։ Մարդիկ վախենում էին սադրանքներից և բախումներից»,- ասել է Աքընը՝ նշելով, որ ֆիլմը ցուցադրվել է 24 կինոթատրոնում։