Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 18-ին, ըստ Թբիլիսիի քաղաքապետարանին փոխանցած նամակի, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց անցկացվել է ցուցահանդես՝ նվիրված «Հայոց ցեղասպանություն 1915-2023 թթ» թեմային. ցուցադրված էր նաև Արցախի մշակութային ցեղասպանության թեմայով նկարներ։ Անցորդները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում և լուսանկարում էին ցուցադրությունը։ Նրանց նաև բաժանվել են տեղեկատվական գրքույկներ վրաց լեզվով. հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ առաջին ցուցահանդեսը, որը անցկացվել է ապրիլի 5-ին Րիկեյի այգում, այդ օրը միջոցառումը պետք է տեղի ունենար Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն ցուցահանդեսից մեկ ժամ շուտ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկան Վրաստանի Հայ Համայնքի գրասենյակ և խնդրեցին մեզ ցուցահանդեսը չանցկացնել Վրաստանի խորհրդարանի դիմաց, քանի, որ իրենց տեղեկություններով, նույն վայրում այլ միջոցառումներ էին նախատեսված (չնայած տարբեր աղբյուրներից իմանալով, այդ օրը ոչ մի միջոցառում չի կայացել Վրաստանի խորհրդարանի դիմաց) երկխոսության արդյունքում որոշվեց ցուցահանդեսն անցկացնել Րիկեյի այգում։