Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանական մամուլը լայնորեն արձագանքել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի անսպասելի չեղարկմանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի կողմից կազմակերպվել էր «Աղետ» համերգը, որին հրավիրվել էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է համերգի չեղարկման մասին՝ պատրվակ բերելով հյուպատոսարանում սրահների զբաղվածությունը:
Համերգի չեղարկման մասին գերմանական Die Landeszeitung թերթը գրել է. «Գերմանիայի ԱԳ նախարարության՝ Էրդողանին հաճոյանալը վկայում է նրա՝ հասունությունից հեռու լինելու մասին: Սա վերաբերում է երկու կողմերին: Որքան էլ դիվանագիտական ճկունություն ցուցաբերվի, երբ մեկ անգամ կոտրվում է լարը, դժվար է այն վերականգնել: Գերմանիայի խորհրդարանի կողմից այդ «լարերը կոտրող» ՝ հայերի բնաջնջումը Հայոց ցեղասպանություն որակելու քայլը ճիշտ էր: Քանի որ, մեկ կողմ թողած մյուս հանգամանքները, այս ցեղասպանության հարցում Գերմանիան նույնպես պատասխանատվություն ուներ: Ամոթալի է, որ Թուրքիայի կառավարությունը, հասունություն ցուցաբերելով, չի առերերսվում այս ամոթի հետ»:
Համերգի չեղարկման մասին իր դժգոհությունն է հայտնել նաև General-Anzeiger թերթը: «Մի շարք բաների առաջ վիզ ծռելը ցավալի է, քանի որ «Աղետ»-ը լուրջ մեսիջ էր պարունակում: Արվեստագետների նպատակը սադրանք չէր, այլ խաղաղություն»:
Կատարվածի մասին սուր-քննադատական հոդված է հրապարակել նաև գերմանական Volksstimme թերթը՝ նշելով, որ համերգի չեղարկմամբ Էրդողանը հանգիստ խղճով հրավիրատոմսը կարող է նետել աղբը:
«Թուրք-գերմանական հարաբերությունները կրկին ճաք են տալիս, թեև ակնհայտ են երկու կառավարությունների՝ միջին եզր գտնելու ջանքերը: Սակայն Գերմանիայում կա ընդդիմություն և քաղաքացիական հասարակություն, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից ի վեր սկսված ճնշումներից հետո ցանկանում են վարվել այնպես, ասես ոչինչ չի պատահել: Գերմանացի պատգամավորները ցանկանում են այցելել «Ինջիրլիք» ռազմաբազա, սակայն Թուրքիան թույլ չի տալիս: Իրականում Գերմանիայի ԱԳՆ-ն պետք է հարցին միջամտի, սակայն Թուրքիայի հետ վատ հարաբերություններ չունենալու պատճառով դա չի անում»,- գրել է թերթը: