Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փասադենայի քաղաքապետական խորհուրդը սեպտեմբերի 9-ին միաձայն վավերացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման նախագիծը: Հուշարձանը պիտի կանգնեցվի Փասադենայի «Մեմորիալ» զբոսայգում. տեղեկացնում է «Ասպարեզը»:
Քվեարկությունից առաջ ելույթ ունենալու դիմում է ներկայացրել 36 պատգամավոր, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի նպաստ հուշարձանի է արտահայտվել: Նաեւ` 1093 հոգի խնդրագիր-դիմում է ստորագրել՝ աջակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով քաղաքում հուշարձան կանգնեցնելու գաղափարին:
Հուշարձանի նախագծի հեղինակն է Քեթրին Մենարտը: Նախագծի համաձայն՝ հուշարձանը պետք է լինի 16 ոտնաչափ բարձրության եւ բոլորակաձեւ (28 ոտնաչափ տրամագծով) հարթակով եռանկյուն ցայտաղբյուր, որից 21 վայրկյանը մեկ անգամ մեկ կաթիլ ջուր պիտի ցայտի: Այդ արագությամբ մեկ տարվա ընթացքում աղբյուրի մեջ 1.5 միլիոն կաթիլ ջուր պիտի հավաքվի՝ խորհրդանշելով Ցեղասպանության զոհերին: