Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում չբացառեց Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ծառուկյանը կրկին ղեկավարի ԲՀԿ-ն, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Եթե վերադառնա քաղաքականություն, ապա չի բացառվում, որ նորից ղեկավարի ԲՀԿ-ն»:
Նրա կարծիքով՝ վերջին 1-2 տարվա ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ձևավորվեցին, որոնք փորձում են իրենց մրցունակ ցույց տալ, մինչդեռ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ այդպես չէ։
«Գագիկ Ծառուկյանն այն անձն է, որի շուրջ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա տեղի ունեցավ»,- ասաց ԲՀԿ-ականը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի է: