|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Քիչ առաջ ավարտվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը:
Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը լրագրողներին հայտնեց, որ ժողովրդի թեկնածուն իրենց համար ընդունելի է, և որևիցե աշխատանքային խնդիր չունեն: Ըստ նրա` ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, փուլային կներկայացնեն:
«Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման: Վստահաբար բոլորիդ տեղեկացնում եմ»,- ասաց Էնֆիաջյանը:
Հարցին` բոլո՞րն են ներկա լինելու, նա պատասխանեց. «Լավ հասկանում եմ, որ կողմ քվեարկողների թվի հետ կապված հարց կա: Առհասարակ, «Ծառուկյան» խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական»:
Իսկ հարցին` Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նիստի՞ն, թե՞ ոչ, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ծառուկյանի որոշումն այստեղ է»: