| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով շաբաթը, խոսեց ՊՆ օգնության ֆոնդի մասին և նշեց, որ, չնայած քննադատություններին, ՀՀ-ում և ոչ միայն` ՀՀ-ում, այլ նաև Արցախում ու Սփյուռքում չկա որևէ հայ, ով կարծի, որ հաշմանդամություն ունեցող մեր զինծառայողներին, նախկին զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին համապատասխան ուշադրությունը և վերաբերմունքը պետք չէ:
Պատգամավորն անդրադարձավ նաև բյուջեի նախագծին: Նրան զարմացրել էր կառավարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե Հայաստանում աղքատության թիվը նվազել և հասել է 30%-ի: «Կառավարության ներկայացուցչի կողմից եղավ մոտեցում, որ ՀՀ-ում աղքատության թիվը նվազել է և հասել 30 տոկոսի: Մենք գիտակցում ենք, որ սա մտահոգիչ թիվ է և հեռու է գոհացուցիչ լինելուց»,- ասաց նա, ապա հավելեց. «ՀՀ-ում պակասել են աշխատատեղերը, զբաղվածության խնդիր կա, արտագաղթի խնդիր կա, այս պայմաններում բարձրաձայնել, որ աղքատության թիվը նվազել է, լուրջ չէ»:
Վերջում Էնֆիաջյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու բյուջեի քվեարկությանը: