Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ կուսակցության ցուցակը, բնականաբար, պետք է անձամբ գլխավորի Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Հարցին` հաշվի առնելով այն, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, հնարավո՞ր է, որը ինքը, Նաիրա Զոհրաբյանը կամ Միքայել Մելքումյանը չլինեն ԲՀԿ ցուցակում կամ զբաղեցնեն ցուցակի վերջին տեղերը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ինձ, Նաիրա Զոհրաբյանի կամ Մելքումյանի համար որևէ գործունեություն ինքնանպատակ չէ, ինչ որոշի մեր քաղաքական թիմը, մեզ համար ընդունելի կլինի»:
Դիտարկմանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ-ում, արդյո՞ք այդ հարցադրումն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ ամենից շատ բացակայությունները նա ունի, Էնֆիաջյանն արձագանքեց, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները հարգելի են: «Չկա գործընթաց, որ իրականացնում ենք, և նա պատշաճ տեղեկացված չլինի և իր խոսքն ասած չլինի»,- շեշտեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի` գործարար լինելուն, ասաց. «Անկախ նրանից` որ պաշտոնյան ինչ հայտարաություն է անում, ՀՀ-ում պետք է լինի օրենքի գերակայություն`անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է ներկայացնում»:
Հարցին` գործարարներ կա՞ն խմբակցությունում և ի՞նչ են արել, ի՞նչ հարց են լուծել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Մեր խմբակցության ներկայացուցիչներով արել ենք առավելագույնը և գործարար ձևակերպումը տեղին չենք համարում»:
Հարցին, թե Ծառուկյանն ավելի շատ պատգամավո՞ր է, թե՞ գործարար, նա պատասխանեց, որ լավագույնս այդ հարցին պատասխանել է վարչապետը` որ խոշոր սեփականատեր է: