Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքվեց՝ կա՞ն այնպիսի կազմակերպություններ, որոնք նախատեսում են ՀՀ քաղաքացու համար այս կամ այն ծառայության թանկացում:
Սողոմոնյանը պատասխանեց, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի թանկացում 2018թ. չի սպասվում: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք դեռևս չեն ավարտվել, սակայն կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2018թ. Հայաստանում չի սպասվում»,- նշեց նա:
Սողոմոնյանը նաև հավելեց, որ սակագնի բարձրացման հայտ ունի միայն «Վեոլիա ջուր» ընկերությունը, և իրենք արդեն այդ հարցի շուրջ ուսումնասիրությունները սկսել են: «Մենք արդեն սկսել ենք մոնիթորինգը: Հավանաբար, նոյեմբերի ընթացքում կավարտենք ուսումնասիրություններն ու մոնիթորինգը և կներկայացնենք մեր կարծիքը»,- հայտնեց նա:
Սողոմոնյանի խոսքով՝ այս պահի դրությամբ այլ թանկացումների մասին խոսք չկա:
Էնֆիաջյանն էլ շեշտեց, որ կենցաղում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ է արձանագրվել, և, դրան զուգահեռ, որևիցե ոլորտի աշխատակցի աշխատավարձ չի բարձրացվել, և ջրի սակագնի բարձրացումն անթույլատրելի մոտեցում է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարց ուներ, նա ասաց. «Մի չարչրկված հարց էլ գազի գինի մասին եմ ուզում տալ: Մենք ասում ենք` 150 դոլար է սահմանին գազը, սակայն կրկնակի ենք վարձ վերցնում բնակիչներից: Վերջապես մի օր պե՞տք է էս հարցը նայվի. մեր քաղաքացին վերջնական արդյունքում թանկ է ստանում: Մի հնարավորություն պե՞տք է գտնենք, որ մեր քաղաքացին չտուժի»,- հարցրեց պատգամավորը:
Սողոմոնյանը պատասխանեց, որ ներկրման գինը սահմանին 150 դոլար է, որին գումարվում է ընկերության մարժան: «Դրա մեջ մտնում են ամբողջ ընկերության ծախսերը` 42,3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 11,7 դոլարի չափ կորուստն է, և բնականաբար, ԱԱՀ-ն` 51 դոլար: Դրանք իրար հետ գումարում ենք, ստացվում է 255 դոլար միջին վաճառքի գինը, որը և կազմել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված սակագինը»: