Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պնդում է, որ Հայաստանում այնպիսի պաշտոնյա չկա, որ ԲՀԿ-ն այդպիսի թեկնածու կադր չունենա: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ճեպազրույցների ժամին` անդրադառնալով հարցին, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կունենա՞ վարչապետի իր թեկնածուն, թե՞ ոչ: Հարցին էլ, թե ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Էնֆիաջյանը պատասխանեց, որ ժամանակին կհայտարարեն: «Շտապողականությունը լավ բանի չի բերի»,- հավելեց նա:
«ԲՀԿ-ն ընտրություններին ո՞ր տեղի համար է պայքարում» հարցին պատգամավորը պատասխանեց, որ, անկախ այն բանից, թե ինչպիսի մթնոլորտ կա, ինչ արդյունքներ են ունեցել ՏԻՄ ընտրություններում, ինքը չի ընդունում, որ քաղաքական ուժը հավակնում է չորրորդ, երրորդ կամ երկրորդ տեղին: «Քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույնի` մասնակցություն ունենալով, և ծրագրերը ներկայացնի: Մենք պայքարելու ենք առավելագույն ձայներ ունենալու համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԸՕ-ի շուրջ արտահերթ նիստ սկսելու` ԲՀԿ-ի նախաձեռնությանը, ապա նշեց, որ նոր ԸՕ ունենալը հրամայական է, և այս պահանջը ձևակերպում են նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Երկուշաբթի օրը մեր նախաձեռնությամբ կհրավիրվի արտահերթ նիստ, ակնկալում ենք բովանդակալից քննարկում և համապատասխան քաղաքական վերաբերմունք»,-ասաց պատգամավորը: