|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով ԱԺ հայ-իսրայելական բարեկամական խմբի կազմում է եղել, լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի 28 պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտմանը կողմ քվեարկելը արդեն իսկ ձեռքբերում է:
«Այն, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը քննարկվում է, և արդեն 28 պատգամավոր իր համաձայնությունն է հայտնում ու կողմ քվեարկում, փաստում է՝ ճանաչումն անխուսափելի է»,- նշեց Էնֆիաջյանը։
Նա ընդգծեց, որ Քնեսեթում տեղի ունեցածը մեծ ձեռքբերում է համարում. դա փաստում է, որ տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերը, ուղղված Ցեղասպանության ճանաչմանը, ի վերջո, հասնելու են տրամաբանական հանգուցալուծման: