Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թ. սեպտեմբերին ընդունվեցին ՄԱԿ-ի «Վերափոխենք մեր աշխարհը մինչև 2030թ.» և Կայուն զարգացման ծրագիրը, որը պարունակում է կայուն զարգացման 17 նպատակ: Դրանք միմյանց հետ խիստ կապված են և վերաբերում են 3 ոլորտի՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: Այս մասին լրագրողներին հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պարտավորվել է տեղայնացնել կայուն զարգացման նպատակները, մշակել համապատասխան ծրագրեր և առաջ գնալ: Դա նաև կառավարության խնդիրն է: «Այս առումով Հայաստանը դեռ լուրջ քայլեր չի արել, չնայած արդեն 22 երկիր, որոնց մեջ են Վրաստանը և Թուրքիան, սկսել են տեղայնացման գործընթացը և ՄԱԿ-ին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը: Մենք դա պարտավորվել ենք անել 2017- ին: Նախորդ կառավարության հետ աշխատել ենք այս ուղղությամբ, հանրության հետ 24 կլոր սեղան ենք անցկացրել, բայց մեզ մոտ, կարծես, օրենք է դարձել ՝ ամեն նոր կառավարություն զրոյից է սկսում, հուսանք, որ գոնե այս անգամ այդպես չի լինի, և մեր կատարած աշխատանքը զրոյի չի հավասարվի»,- ասաց Դանիելյանը:
Բնապահպանը հավելեց, որ էկոլոգիական մշակույթը և սոցիալական արդարության մոտեցումները, սկզբունքները պետք է ինտեգրվեն բոլոր ոլորտներում: «Կառավարության ծրագիրը ինձ գոհացնում է, բայց այդ մոտեցումը չեմ տեսնում», - ասաց Դանիելյանը:
«Շատ պրիմիտիվ ծրագիր է» ,- անդրադառնալով կառավարության ծրագրին` կարծիք հայտնեց Բնապահպանական դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը` հավելելով, որ ամենակարևոր ոլորտը, որին չեն անդրադարձել, հանքարդյունաբերությունն է: Նրան զարմացրել է նաև այն, որ չեն անդրադարձել կենսաբազմազանության խնդրին:
Ադամյանի կարծիքով՝ սա այն բանի արդյունքն է, որ կառավարությունը չի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իրազեկ են խնդիրներին և կարող են ճիշտ ուղղություն տալ: