Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամուլսարի 1-ին պոստի մոտ լարված իրավիճակ է. ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին եւ Ամուլսարի պաշտպաններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպանական ակտիվիստ Շահանե Խաչատրյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ամուլսարի 3-րդ պոստում համայնքը քննչականից պահանջում է գալ կիրակի իրենց ժողովին, արձանագրել իրենց դիրքորոշումը քննչականի պատվիրած փորձաքննության շրջանակներում։ Համայնքը թույլ չի տա, որ Լիդիանից մարդ մտնի Ամուլսար։
Ավելի վաղ վերջիններս տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ եւ քննչականի ներկայացուցիչներ։
Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենանեն առաջին պոստի մոտով անցնեն եւ բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք եւ 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները եւ Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետեւից գնալ եւ հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։
Ոստիկանությունը եւ քննչականը բանակցում են տեղացիների հետ: Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։
Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը»։