Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը գրում է․
«Այսօր, երբ կանգնեցինք Արցախ չունենալու փաստի առաջ, այսօր երբ կանգնած ենք նաև Հայաստան չունենալու փաստի առաջ, մենք շարունակում ենք մեղադրել ուրիշներին, բայց ոչ երբեք ինքներս մեզ։ Մեղադրում ենք ռուսին, մեղադրում ընդիմությանը մասնավորապես ՀՅԴ-ին։Մի պահ պատկերացրեք մի կուսակցություն 35 տարի շարունակ ամեն ինչ արել է Արցախի համար, ընկերներ կորցրել Արցախում և Արցախի համար, միջազգային հարթակներում բարձրացրել Արցախի հարցը, զրոյից կառուցել Աղավնոն ու մի օր կանգնում այն փաստի առաջ, որ Արցախ չկա։ Մեղադրո՞ւմ եք ՀՅԴ-ին, մասնավորապես Իշխան Սաղաթելյանին, բայց գոնե ինքներդ ձեզ համար, թաքուն պատկերացնում ե՞ք այս մարդկանց հոգեվիճակը, սակայն նրանք չեն կոտրվում, չեն համակերպվում Արցախ չունենալու հետ, նրանք չեն պատրաստվում կորցնել Հայաստանը ու պահելու են, պայքարելու են։
Մենք ունենալու ենք Արցախի վերածնունդ, մենք ունենալու ենք հզոր Հայաստան։
Մահ կամ ազատություն
Չկա ուրիշ տարբերակ»։